ՀՀ զինվորական դատախազի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է գրել
25/04/2023 15:24

ՀՀ զինվորական դատախազի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Aysor.am-ի հետ զրույցում Հովհաննես Քոչարյանը նշեց, որ աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն։

Աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ ընտանիքի անդամի առողջության հետ կապված հարցերով պետք է զբաղվի։

Հովհաննես Քոչարյանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվել էր դեկտեմբերի 6-ին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով։

ՀՀ զինվորական դատախազի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է գրել