ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը, բայց դեռ չի հաստատում, որ այն կկայանա ՌԴ-ում
27/04/2023 15:22

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը, բայց դեռ չի հաստատում, որ այն կկայանա ՌԴ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հաստատում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշում է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։

«Արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն և առաջարկներ կան, սակայն հանդիպման կոնկրետ վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի»,- Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։

«Կոնկրետ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել էր նա։

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը, բայց դեռ չի հաստատում, որ այն կկայանա ՌԴ-ում