«Հրապարակ». Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում․ նրան ազատել են աշխատանքից
29/04/2023 09:31

«Հրապարակ». Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում․ նրան ազատել են աշխատանքից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում։ Նրան ակցիայից հետո ազատել են աշխատանքից։ Սամվելը պատմել էր, թե ինչպես է տնօրենն իրեն կշտամբել, թե քո ակցիան իմ բիզնեսին վնասում է։ Այդ հյուրանոցի տեղում անցյալում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հայրական տունն էր։ Հյուրանոցը բացվել է 22-ի վերջին՝ Սայաթ-Նովայի 38 հասցեում։ Սա այն հասցեն է, որը 2 տարի առաջ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Մանուկյանին՝ դադարեցնել ապօրինի շինարարությունը։ Ուղիղ 1 տարի անց տեղեկացանք, որ այդ հասցեում հյուրատուն է բացվել, և Մանուկյանն ու ազգականներն ակտիվորեն գովազդում էին հյուրանոցը։

Ակցիան իրականացրած Սամվելին երեկ հարցրինք՝ իր գործատուն-տնօրենը Հովհաննես Մանուկյա՞նն է, ում հետ զրույցից հետո ազատվել է աշխատանքից։ Ասաց. «Ես չգիտեմ՝ ով է իրական սեփականատերը, գուցե վարձակալությամբ են աշխատում, բայց այդ հյուրանոցում ներկայացած տնօրենը հաստատ Ձեր ասած մարդը չէ»։ Մեզ չհաջողվեց կապվել պարոն Մանուկյանի հետ, իսկ հյուրանոցից փոխանցեցին, որ տնօրենը տեղում չէ»։

«Հրապարակ». Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում․ նրան ազատել են աշխատանքից