44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը պատերազմից 3 տարի անց հուղարկավորվեց Եռաբլուրում
06/05/2023 14:14

44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը պատերազմից 3 տարի անց հուղարկավորվեց Եռաբլուրում

44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը պատերազմից 3 տարի անց՝ այսօր հուղարկավորվեց Եռաբլուրում:

Գերմանիայում հաստատվել է, որ մասունքը Արայիկ Բաղդասարյանինն է:

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, մասնակցել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմին։

Արայիկը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։

44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը պատերազմից 3 տարի անց հուղարկավորվեց Եռաբլուրում