Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ՝ ապագա համավարակները կանխարգելելու նպատակով
06/05/2023 21:34

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ՝ ապագա համավարակները կանխարգելելու նպատակով

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության չեղարկումից հետո Ռուսաստանը պատրաստ է փոխադարձ հարգանքի սկզբունքով համագործակցել բոլոր երկրների հետ՝   ապագա համավարակները կանխելու համար, նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում, որը տարածվել է ԱՀԿ-ի հայտարարությունից հետո, որում նշված է, որ COVID 19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը ավարտվել է։

«Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել և համերաշխության, իրավահավասարության ու միջազգային իրավունքը հարգելու սկզբունքներով համագործակցել բոլոր երկրների հետ՝ գտնելու փոխընդունելի լուծումներ՝ համաշխարհային առողջապահության ոլորտում կայուն զարգացման դրական դինամիկայի հասնելու և միջազգային համագործակցությունն ընդլայնելու համար՝ ապագա համավարակները կանխարգելելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

 

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ՝ ապագա համավարակները կանխարգելելու նպատակով