«Հրապարակ». Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում
10/05/2023 10:03

«Հրապարակ». Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում. որոշ հաշվարկներով՝ առաջիկա շաբաթներին Սարսանգի ջրամբարը ցամաքեցնելու ադրբեջանական պլանը կարելի է իրականացված համարել։

Հինգ ամսից ավելի շրջափակված Արցախում երեք ամսից ավելի է՝ Հայաստանից հոսանք չի հասնում` Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնելու աշխատանքներին: Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ տարբերակն է եղել արցախցիների համար, և ցուրտ  ձմռան պատճառով աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից՝ էներգիա ստանալու նպատակով։

Եթե այդ պաշարն էլ սպառվի, արցախցիները կզրկվեն ապրելու համար անհրաժեշտ կենսապայմաններից՝ էլեկտրաէներգիայից և այլն»։