Ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ
11/05/2023 17:48

Ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

 

Ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ