Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՊՆ
11/05/2023 10:48

Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՊՆ

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 
 
Սոթքի ուղղությամբ  վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:
 
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: