Ադրբեջանը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, կա 2 վիրավոր ՀՀ ՊՆ
11/05/2023 07:02

Ադրբեջանը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, կա 2 վիրավոր ՀՀ ՊՆ

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

Ադրբեջանը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, կա 2 վիրավոր ՀՀ ՊՆ