Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ
12/05/2023 19:50

Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ

Ժամը 19:40-ի  դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: