ԳՇ պետը ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում  մասնակցել է 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառմանը
13/05/2023 15:25

ԳՇ պետը ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառմանը

Մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: 
 
Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: 
 
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:
ԳՇ պետը ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառմանը