Մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու զինծառայողի հետ կապն ընդհատվել է, քննվում է նաև ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածը
27/05/2023 00:07

Մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու զինծառայողի հետ կապն ընդհատվել է, քննվում է նաև ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածը

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը»,- նշված է հաղորդագրությունում: