.jpg)
29/05/2023 13:34
Հայաստանը 2022-ին Արցախին տրամադրել է 176 մլրդ դրամի վարկ. երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել. նախարար
Հայաստանը 2022 թվականին Արցախին տրամադրել է 176 մլրդ դրամի վարկ, որը բարձր է եղել պլանավորվածից, Ազգային ժողովում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին:
2022 թ. բյուջեն կատարվել է 179.5 մլրդ դրամ պակասուրդով՝ ծրագրված 22.9 մլրդ դրամի փոխարեն: Խոսելով պակասուրդի ֆինանսավորման մասին՝ նա ասաց, որ պետական պարտատոմսերի թողարկման պլանը կատարվել է ամբողջությամբ՝ 252 մլրդ դրամ:
Միջազգային կազմակերպություններից ստացվել են 165 մլրդ դրամի վարկեր:
«Իրականացրել ենք մոտ 100 մլրդ դրամի մարում: Արցախին տրամադրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ, որը բարձր է եղել նաև պլանավորվածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին: Արդյունքում ունենք պետական պարտք, որը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ, իսկ դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 637 մլն դոլար», - նշեց Հովհաննիսյանը: