Արցախի ՊՆ-ն հրապարակել է թշնամու կողմից ականանետի կիրառման կադրերը
30/05/2023 18:10

Արցախի ՊՆ-ն հրապարակել է թշնամու կողմից ականանետի կիրառման կադրերը

Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Արցախի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ նաև տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմն ականանետ կիրառում։