Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար. Կոչ՝ ԱՄՆ-ին

02/06/2023 15:04

Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար. Կոչ՝ ԱՄՆ-ին


Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին՝ հիմնված մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և հարգանքի վրա, ուստի խորապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար՝ շարունակելու ուժի կիրառման և հայերի էթնիկ զտումների քաղաքականության հետագա գործողությունները։ Համարժեք արձագանքի բացակայությունը հիմք է դառնում վեճերի լուծման՝ ուժի կիրառման միջոցով պրակտիկայի նորմալացման համար, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային իրավական կարգի էությունը վեճերի լուծման ընթացքում ուժի կիրառման բացառելն է: Մեր տարածաշրջանում առկա իրավիճակի և ներկայիս կարգի, ներառյալ մարդու իրավունքների համակարգը խաթարող լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, կարևորագույն առաջնահերություն և պատասխանատվություն է կանխել բռնապետական ռեժիմների կողմից շարունակվող ճգնաժամից օգուտներ քաղելը և մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ուժի կիրառման արդյունքում իրենց նպատակներին հասնելը:

Լռությունը, առավել ևս ողջունող հայտարարությունները, որոնք չեն մեկնաբանվում նախագահ Ալիևի ելույթի մնացած հատվածի և նախկինում նրա ռասիստական ելույթների համատեքստում, հաստատում են «նոր նորմալը»՝ ուժի կիրառումը միջազգային միջնորդությամբ բանակցությունների փոխարեն: Հակամարտության կարգավորման համար անկեղծ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ նման հայտարարությունները քաջալերում են Ադրբեջանին շարունակել ուժի կիրառումը իր նպատակներին հասնելու համար և թույլ են տալիս Ադրբեջանի նախագահին պարծենալ միջազգային գործընկերների կողմից իր վարքագծի աջակցությամբ և հավանությամբ։

Սա է նախագահ Ալիևի ելույթում «համաներման» առաջարկի համատեքստը.

«Մենք պարզապես համբերություն ենք ցուցաբերում։ Սակայն բոլորը հիանալի գիտեն, որ մենք այսօր ունենք բոլոր հնարավորությունները այդ տարածաշրջանում ցանկացած օպերացիա իրականացնելու։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները հրաժարվեն իրենց պաշտոններից։ Միայն այդ դեպքում կարելի է ընդառաջել նրանց։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել համաներման մասին»։ «Կա՛մ վիզը կծռեն ու իրենք կգան, կամ ամեն ինչ այլ կերպ կզարգանա այսուհետ։ Ուստի նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե կամավոր վայր կողմ դնեն իրենց բոլոր կեղծ պարտականությունները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Մենք կհետևենք դրան: Խոսքս վերջնական է, և դա բոլորին է հայտնի և՛ Ադրբեջանում, և՛ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Մեր ոչ մի բառ, ինչպես ասում են, օդում չի մնացել ու չի էլ մնա ապագայում... Նրանք բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել, մի շարք հնարավորություններ, ու ամեն անգամ, ինչպես ասում են, ստիպված ենք եղել՝ գլխներին տալ՝ խելքի բերելու համար»։

Նա նաև անդրադարձել է Հայաստանին. «Նրանք [հայերը] պետք է ընդունեն մեր պայմանները։ Եթե սահմանազատում չեն ուզում, սահմանազատում չի լինի։ Սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ենք ասում. նրանց ոչ ոք չի օգնի, ոչ թոշակի անցած ֆրանսիացի ոստիկանները, ոչ մեկ ուրիշը։ Նրանք չպետք է մոռանան, որ այստեղից երևում են հայկական գյուղերը»: 

Նախագահ Ալիևն իր մոտեցումը բացատրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին. «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կոչեր կարող են լինել, ինչ-որ հայտարարություններ լինել, բայց դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ։ Մենք այս կոչերին պատասխանում ենք պարզապես քաղաքական քաղաքավարությունից դրդված։ Բայց սա մեր դիրքորոշումն ամենևին էլ չի փոխի»։ 

Պետքարտուղարության կողմից ողջունված «համաներման» քննարկման վերաբերյալ նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուժի կիրառման և մարդու իրավունքների հետագա ոտնահարման ևս մեկ ակնհայտ սպառնալիք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության, այլև ամբողջ բնակչության նկատմամբ։ Ավելին, առաջիկա շաբաթներին ուժի կիրառման սպառնալիքները տարածվել են Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված սոցիալական ցանցերի ալիքներով:

Գնահատելով հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ ակնհայտ է, որ մինչև այժմ գործադրված ջանքերը հետ չեն պահել Ադրբեջանին իր ագրեսիվ քայլերից, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունը վերացնելուն։ Էթնիկ զտումների ամենօրյա սպառնալիքը նվազեցնում է Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ապարդյուն կլինեն, եթե Լեռնային Ղարաբաղը հայաթափվի իր բնիկ ժողովրդից՝ հայերից:

Չնայած ընթացող խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը գնալով ավելի ռազմատենչ է դառնում և լրջորեն խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ և հանգեցնում է կանոնավոր ռազմական սրացման՝ զոհերով։ Երկու կողմերից առնվազն 40 մարդ սպանվել և վիրավորվել է 2023 թվականի մարտից ի վեր։ Միայն խաղաղության համաձայնագիր կնքելը հանուն միայն խաղաղության համաձայնագիր ունենալու ինքնին վերջնական նպատակ չպետք է լինի: Խաղաղությունը կլինի տեւական և կայուն, եթե այն հիմնված լինի ուժի չկիրառման, մարդու իրավունքների իրական հարգանքի և արդարության ապահովման արդյունավետ երաշխիքների վրա։

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ սահմանված երաշխիքները ներկայումս ձախողված են։ Հայ ռազմագերիներին վերադարձնելու, հումանիտար հարցերը լուծելու, հրադադարի պահպանման և տրանսպորտային բաց հաղորդակցությունների մասին պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից չեն պահպանվել։ Փոխարենը, մենք ականատես եղանք ուժերի աճող անհամաչափության, Ադրբեջանի կողմից աճող ատելության և ռազմատենչ հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքներից և հիմնարար ազատություններից զրկելուն։ Հենց այս համատեքստում են արվում «համաներման մասին նկատառումները»։

Այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության տարրական իրավունքները, երբ նրանց պատանդ են վերցրել, համաներման հարցը չէ, որ պետք է քննարկվի։

Ադրբեջանում մարդու իրավունքների ծայրահեղ վատ իրավիճակի և ՄԱԿ-ի և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հայերի նկատմամբ ատելություն հրահրելու մեծաթիվ արձանագրությունների պայմաններում մենք լրջորեն մտահոգված ենք մարդու, հատկապես հայերի իրավունքները հարգելու այդ երկրի կարողությունների և իրական կամքի համար: Պատերազմ հրահրող բռնապետական Ադրբեջանի քաջալերումը կհանգեցնի հետագա արյունահեղության և հաստատապես չի հանգեցնի տարածաշրջանում արժանապատիվ և կայուն խաղաղությունը։ 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա դիվանագիտական և քաղաքական լուծում՝ բնիկ հայ բնակչության անվտանգության ամուր երաշխիքներով, գործուն մեխանիզմներով՝ ապահովելու նրանց խաղաղ կյանքն իրենց տներում և իրացնելու իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այս առումով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը.

- Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանը ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար,

- Ակտիվացնել ջանքերը՝ ուղղված մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձումը,

- Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ.

- Աջակցել Լեռնային Ղարաբաղի ներսում միջազգային խաղաղապահ առաքելության՝ այդ թվում Լաչինի միջանցքում ներկայությանը, որպեսզի երաշխավորվի տեղում իրավիճակի անաչառ մոնիտորինգը, պարբերական և հրապարակային հաշվետվությունը միջազգային հանրությանը և ծառայի որպես անվտանգության էական երաշխիք տեղացի բնակչության համար։ 

- Աջակցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև մարդու իրավունքների վրա հիմնված միջազգային մեխանիզմի ստեղծմանը.

- Աջակցել մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործընթացին

- ԱՄՆ օրենսդրությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ սանկցիաների կիրառման միջոցով։ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը

«Ասպարեզ» ակումբը

Հանրային լրագրության ակումբ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Այսօր, 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ Այսօր, 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան Այսօր, 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին Այսօր, 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Այսօր, 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am Այսօր, 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Այսօր, 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են Այսօր, 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ Այսօր, 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Այսօր, 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ Այսօր, 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» Այսօր, 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան Այսօր, 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում Այսօր, 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան Այսօր, 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է Այսօր, 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) Այսօր, 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Այսօր, 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այսօր, 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Այսօր, 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» Այսօր, 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Այսօր, 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 01/05/2024 21:33 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին 01/05/2024 21:21 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Պիտի զրոյական կետը չեղարկենք․ Մետաքսե Հակոբյան 01/05/2024 21:07 «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ) 01/05/2024 20:53 «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը 01/05/2024 20:25 Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը 01/05/2024 20:08 Ճապոնիան ցանկանում է Ֆրանսիայի հետ անվտանգության նոր համաձայնագիր կնքել 01/05/2024 19:50 Ինչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինել 01/05/2024 19:32 Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետը 01/05/2024 19:14 Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ) 01/05/2024 18:59 Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիության․ Օր 13-րդ․ Լուսանկարներ 01/05/2024 18:46 ՊՆ-ից պնդում են՝ Կոթիում դիրքեր չեն հանձնել 01/05/2024 18:29 Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին 01/05/2024 18:14 Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին 01/05/2024 18:02 «Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված»․ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց 01/05/2024 17:54 Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 01/05/2024 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 01/05/2024 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) 01/05/2024 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով 01/05/2024 17:02 Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը