Ադրբեջանը հերթական անգամ կրակ է բացել կենտրոնական ու արևմտյան ուղղություններով. Արցախի ՊԲ
06/06/2023 23:34

Ադրբեջանը հերթական անգամ կրակ է բացել կենտրոնական ու արևմտյան ուղղություններով. Արցախի ՊԲ

Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, հայտնում են Արցախի ՊՆ-ից։ 
 
Հայկական կողմը կորուստներ չունի։ 
 
Խախտումների վերաբերյալ  տեղեկատվությունը փոխանցվել է  ՌԴ խաղաղապահ զորակազմին։ 
 
Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն  կայուն է։ 
Ադրբեջանը հերթական անգամ կրակ է բացել կենտրոնական ու արևմտյան ուղղություններով. Արցախի ՊԲ