«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանն իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում և այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին
07/06/2023 09:43

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանն իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում և այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցելու նպատակով ԱԽ քարտուղարը հունիսի 7-8-ը գործուղվելու է Բելառուս՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանը թերևս իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում, նա մշտապես բավականին կոշտ քննադատություններ է անում ՀԱՊԿ-ի հասցեին, մինչև անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր է պարբերաբար անում։

Արմեն Գրիգորյանն էր թերևս այն թեզի հեղինակը, թե ՌԴ-ն ճնշում է Հայաստանին Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար: Հետո, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձագիտական մակարդակով են քննարկում, ճնշում չկա»։

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանն իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում և այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին