.jpg)
07/06/2023 16:53
«Վերին Լարս»-ի անցակետի վերակառուցումը կավարտվի մինչև հունիսի 15-ը. Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ, ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության, ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետերի վերակառուցման աշխատանքները կավարտվեն մինչև հունիսի 15-ը։
Նա նշել է, որ մաքսային մարմինները խոստանում են հերթը վերացնել մինչև հունիսի 22-ը։