Կարեն Շահնազարովին Ռուսաստանի պետական մրցանակ են շնորհել
09/06/2023 19:28

Կարեն Շահնազարովին Ռուսաստանի պետական մրցանակ են շնորհել

Ռեժիսոր Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի։

«Արվեստի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար 2022 թվականի Ռուսաստանի պետական ​​մրցանակը շնորհվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին»,- «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է  Ռուսաստանի Դաշնության Նախագահի մշակույթի հարցերով խորհրդական Վլադիմիր Տոլստոյը՝ ասուլիսի ժամանակ։

Պետական այս մրցանակը Ռուսաստանում համարվում է հասարակության ու պետության առջև գիտության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների վաստակի ամենաբարձր գնահատականը։ Բացի դրամական պարգևից (2020 թվականից մրցանակի չափը մինչև 10 միլիոն ռուբլի է սահմանվել), դափնեկիրները ստանում են նաև դիպլոմ ու շքանշան։

 

Կարեն Շահնազարովին Ռուսաստանի պետական մրցանակ են շնորհել