Պապիկյանն ու Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
14/06/2023 11:16

Պապիկյանն ու Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ 
 
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։
Պապիկյանն ու Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ