Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
19/06/2023 09:23

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը  01։08-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը