Ֆրանսիայում գտնվող Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը
19/06/2023 18:55

Ֆրանսիայում գտնվող Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

Ֆրանսիայում գտնվող Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը