Սրտի կաթվածից մահացել է զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրը
22/06/2023 17:59

Սրտի կաթվածից մահացել է զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրը

Սրտի կաթվածից մահացել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված  15 զինծառայողներից մեկի՝  Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։

Ցավալի տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Զինծառայող Գագիկ Բարսեղյանը զորակոչվելուց 1 տարի առաջ Գերմանիայից վերադարձել էր Հայաստան՝ զինվորական ծառայության անցնելու համար։