«Հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան»․  Գիտաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում
26/06/2023 20:40

«Հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան»․ Գիտաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

Սույն թվականի հունիսի 27-ին և 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը՝ նվիրված կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանի երաժշտագիտական և մանկավարժական ժառանգությանը։

Գիտաժողովի ընթացքում ՀՀ արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչները հանդես կգան զեկուցումներով՝ ներկայացնելով Քրիստափոր Քուշնարյանի ներդրումը սովետական երաժշտագիտության զարգացման գործում,  նրա ձայնակարգային տեսության առանձնահատկությունները, Քուշնարյանի անհայտ և նորահայտ նամակները, Քուշնարյանի Սոնատը երգեհոնի համար, երաժշտագիտական մտքի զարգացումը Հայաստանում։

Գիտաժողովը կեզրափակվի Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների տարեկան հաշվետու համերգով, որը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 15.00-ին, Հայաստանի կոմպոզիտորների տան դահլիճում։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

 

«Հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան»․ Գիտաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում