Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Ժաննա Անդրեասյանը այցելել են Վալմարի արվեստանոց
26/06/2023 20:28

Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Ժաննա Անդրեասյանը այցելել են Վալմարի արվեստանոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ, տեղեկացնում են կառավարությունից։

«Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:

Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։

Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում»:

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Ժաննա Անդրեասյանը այցելել են Վալմարի արվեստանոց