«Հրապարակ». Այսօր Փաշինյանի կողմից հունիսի 20-ին բեմականացված ներկայացման երկրորդ՝ առավել դիտարժան սերիան է սպասվում
27/06/2023 10:12

«Հրապարակ». Այսօր Փաշինյանի կողմից հունիսի 20-ին բեմականացված ներկայացման երկրորդ՝ առավել դիտարժան սերիան է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հունիսի 20-ին բեմականացված ներկայացման երկրորդ՝ առավել դիտարժան սերիան է սպասվում՝ «Բոլորը մեղավոր են ինձնից բացի» վերնագրով։ Առաջինում Փաշինյանը մի քանի ժամանոց ելույթ ունեցավ։

Այսօր հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանն է լինելու։ Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ականները «պարապում»՝ ճշտում են հարցերը Փաշինյանի հետ, երեկ ԱԺ էր բերվել նաև Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակում ապահովող մեծ կայանը, որպեսզի շոուն առցանց հրամցվի հանդիսատեսին, և հնարավոր շատ մարդկանց ուղեղի լվացում անեն»։

«Հրապարակ». Այսօր Փաշինյանի կողմից հունիսի 20-ին բեմականացված ներկայացման երկրորդ՝ առավել դիտարժան սերիան է սպասվում