Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. ՊԲ
28/06/2023 17:10

Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. ՊԲ

Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ, հայտնում են Պաշտպանության բանակից։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել,  դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել:

Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։

Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. ՊԲ