Արցախի ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի կրակից զոհված զինծառայողների անունները
28/06/2023 09:55

Արցախի ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի կրակից զոհված զինծառայողների անունները

Արցախի ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի կրակից գիշերը զոհված զինծառայողների անունները։

«Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝

Արմո Աբգարյանը,
Սամվել Թորոսյանը, 
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշված է հաղորդագրությունում:

Արցախի ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի կրակից զոհված զինծառայողների անունները