Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ
29/06/2023 17:30

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ

Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ