Ադրբեջանը Արցախում կրկին խախտել է հրադադարը, կրակ է բացել Ճարտարի դաշտերի ուղղությամբ
29/06/2023 19:50

Ադրբեջանը Արցախում կրկին խախտել է հրադադարը, կրակ է բացել Ճարտարի դաշտերի ուղղությամբ

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Ադրբեջանը Արցախում կրկին խախտել է հրադադարը, կրակ է բացել Ճարտարի դաշտերի ուղղությամբ