Սումգայիթում շարունակվում է առևանգված երկու հայ զինծառայողների դատը
05/07/2023 13:29

Սումգայիթում շարունակվում է առևանգված երկու հայ զինծառայողների դատը

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը, գրում է «Ազատությունը»։

Դատարանում կրկին ընթերցվել են մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները։

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: