Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
12/07/2023 10:07

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հուլիսի 12-ին՝ ժամը 09:00-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։