Պապիկյանն ու ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր
17/07/2023 13:13

Պապիկյանն ու ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։
 
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր: 
 
Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը:
Պապիկյանն ու ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր