Ռոզա Լինի «Snap» երգը մեկ տարի շարունակ՝ գերմանական հիթ-շքերթում
18/07/2023 13:18

Ռոզա Լինի «Snap» երգը մեկ տարի շարունակ՝ գերմանական հիթ-շքերթում

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգը մեկ տարի անընդմեջ եղել է գերմանական Top 100 չարթում։ Այդ մասին հայտնում է Eurovisionfun.com-ը։

Դա այն եզակի 4 երգերից է, որը մեկ տարի շարունակ կարողացել է մնալ գերմանական հիթ-շքերթում։ Երգն ավելի քան 400 հազար վաճառքով դարձել է պլատինե։

«Snap»-ը պահպանում է դիրքերը նաեւ ավստրիական ու շվեյցարական չարթերում։ 

Ռոզա Լինի «Snap» երգը մեկ տարի շարունակ՝ գերմանական հիթ-շքերթում