Փաշինյանը և Միշուստինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցեր
19/07/2023 19:18

Փաշինյանը և Միշուստինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը:
 
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: