Նիկոլ Փաշինյան, պատասխան տուր մեզ. անհետ կորածների ծնողների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց
19/07/2023 11:10

Նիկոլ Փաշինյան, պատասխան տուր մեզ. անհետ կորածների ծնողների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Կառավարության շենքի դիմց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ:

«Շուրջ 3 տարի է՝ մեր տղաներից լուր չունենք, ԱԱԾ-ն նորմալ չի զբաղվում, բոլոր կառույցները մոռացել են մեր երեխեքին: Նիկոլ Փաշինյան, պատասխան տուր մեզ», - Oragir.News-ի հետ զրույցում ասել են ծնողները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, սակայն վերջինս նրանց չընդունեց:  

Նիկոլ Փաշինյան, պատասխան տուր մեզ. անհետ կորածների ծնողների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց