.jpg)
25/07/2023 20:43
Լաչինի միջանցքում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ,- ասվում է հաղորդագրության մեջ։