.jpg)
25/07/2023 11:27
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիա է մեկնել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Համար Գյուլերի հրավերով մեկնել է Թուրքիա։
Նա մասնակցելու Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերության «IDEF-23» 16-րդ միջազգային ցուցահանդեսին։
Հասանովը կծանոթանա ցուցահանդեսում ներկայացված տարբեր ընկերությունների կողմից արտադրված սպառազինություններին։