Ozon-ը Հայաստանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել
25/07/2023 12:18

Ozon-ը Հայաստանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել

Ozon մարկեթփլեյսը Երևանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը դարձել է ԱՊՀ չորրորդ երկիրը, որտեղ Ozon-ը տեղայնացնում է բիզնեսը (Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ միասին): Ընկերությունը զարգացնում է բիզնեսը նաև Թուրքիայում և Չինաստանում:

Տեսակավորման կենտրոնի մակերեսը Երևանում 2 հազար քմ է։ Կենտրոնը կապահովի պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց հավաքումը և փաթեթավորումը։

Առաքման միջին ժամկետը 5-8 օր է։

Ozon-ը Հայաստանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել