Որոշ պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր
27/07/2023 14:23

Որոշ պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր

Երևանի պոլիկլինիկաներում բնակչության սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։
 
Համակարգերը հաջողությամբ գործում են Կառլեն Եսայանի անվան, Թիվ 8, Թիվ 17, Թիվ 17 (Սարի Թաղ), Թիվ 13, Թիվ 20, Թիվ 16, Արշակունյաց և Թիվ 15 պոլիկլինիկաներում։
 
Գործընթացը շարունակական բնույթ է կրելու, և մինչև օգոստոս ամսվա ավարտը սարքերը տեղադրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր պոլիկլինիկաներում։
Որոշ պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր