.jpg)
01/08/2023 12:17
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Չինաստանին՝ բանակի ստեղծման տարեդարձի առթիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Չինաստանին՝ բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի առթիվ։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի կապակցությամբ»,- գրել է Պապիկյանը Twitter-ում։