ԱԱԾ-ի հետ ակտիվ համագործակցել ենք. իմ գնահատականները կարող են շահարկումների տեղիք տալ. Տոնոյան
01/08/2023 15:45

ԱԱԾ-ի հետ ակտիվ համագործակցել ենք. իմ գնահատականները կարող են շահարկումների տեղիք տալ. Տոնոյան

Իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ի հետ համագործակցությունը եղել է շատ բարձր մակարդակի, մասնավորապես, ռազմական հակահետախուզության հետ, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ձեզ հայտնի է, որ գործել է որոշակի կապի և վտանգների չեզոքացման  կոմունիկացիոն ձևաչափ։ Դա էլ էր կատարվում ԱԱԾ-ի միջոցով, ընդ որում, պետերի միջոցով։ Ես շատ բարձր չեմ գնահատում իրենց աշխատանքն այդ ոլորտում։ Ինչ վերաբերում է գործակալական կապին, ապա դա այն ոլորտն է, որտեղ իմ գնահատակները կարող են նորից շահարկման տեսք ունենալ։ Չեմ կարող գնահատել»,-նշեց Տոնոյանը։

ԱԱԾ-ի հետ ակտիվ համագործակցել ենք. իմ գնահատականները կարող են շահարկումների տեղիք տալ. Տոնոյան