Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ դասալքությունն ուղղորդվել է. Տոնոյան
01/08/2023 15:01

Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ դասալքությունն ուղղորդվել է. Տոնոյան

Դասալքությունը կազմակերպչական թերության, վախի կոնցեպտ է եղել, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Վախը բնական բան է, բայց վախը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատրաստություն, որպեսզի լինի պատրաստություն, պետք է լինի կազմակերպչական աշխատանք։ Մենք աշխատել ենք շատ սուղ ժամանակահատվածում։ Բայց որ ես ունեցել եմ տեղեկություն, որ այն ուղղորդվում է՝ ես այդպիսի տեղեկություններ չունեմ»,-հավելեց նա։

Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ դասալքությունն ուղղորդվել է. Տոնոյան