F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հանդիպումներ են անցկացվել
01/08/2023 15:25

F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հանդիպումներ են անցկացվել

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է դա նշանակում․ դա ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ էր։ Այդ ժամանակվանից սկսած 3 անգամ հանդիպել եմ ՌԴ իմ պաշտոնակցի հետ։ Ռուսաստանի կողմից պատերազմ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու դիմում եղել է, որը հնարավորինս իրականացվել է ՀՀ-ի կողմից, ամեն դեպքում թուրքական F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը»,- մանրամասնեց նա։

Տոնոյանի խոսքով՝ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։

F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հանդիպումներ են անցկացվել