Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ (Տեսանյութ)
04/08/2023 16:32

Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ (Տեսանյութ)

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: 
 
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
 

Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ (Տեսանյութ)