Պապիկյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
10/08/2023 18:45

Պապիկյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:  

 

 

Պապիկյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր