Հայաստանում առաջին անգամ հանդես կգան «Վարդանյան եղբայրները»
10/08/2023 17:50

Հայաստանում առաջին անգամ հանդես կգան «Վարդանյան եղբայրները»

Հայաստանում առաջին անգամ հանդես կգան հանրահայտ «Վարդանյան եղբայրները», որոնք կրկեսային յուրահատուկ ձեռագիր ունեն։ Ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Минута славы» ծրագրի հաղթողներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները մշտապես իրենց կապը պահել են Հայաստանի հետ, իսկ հիմա այստեղ կներկայացնեն նաև իրենց՝ բոլորովին նոր ծրագիրը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ արտիստների հետ։

Ծրագիրը ներառում է ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, խմբակային ձեռնածուներ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները։

Կրկեսի ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերի 2-ից` «Հրազդան» մարզադաշտի մոտ։