Աշխարհում COVID-19-ով վարակվածության դեպքերի կտրուկ աճ է արձանագրվել․ ԱՀԿ
11/08/2023 21:37

Աշխարհում COVID-19-ով վարակվածության դեպքերի կտրուկ աճ է արձանագրվել․ ԱՀԿ

COVID-19-ով վարակվածության դեպքերն աշխարհում մեկ ամսում աճել են 80 տոկոսով, նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  համաճարակաբանական ամփոփագրում։

«Ամբողջ աշխարհում վերջին 28  օրերին (2023 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 6-ը) գրանցվել է COVID-19-ով վարակվածության գրեթե 1,5 միլիոն նոր դեպք և ավելի քան 2 500 մահ, վարակվածությունը 80 տոկոսով ավելին է ՝ համեմատած նախորդ 28 օրերի հետ»,- նշված է փաստաթղթում։

ԱՀԿ-ն հստակեցրել է, որ վարակվածության աճը նկատվել է Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իսկ աշխարհի 5 տարածաշրջաններ հայտնել են COVID-19-ով վարակվածության ու մահվան դեպքերի նվազման մասին։

Նախօրեին էլ ԱՀԿ-ն հայտնել էր, որ COVID-19-ի նոր շտամը՝ EG.5-ը («Էրիս» ) ակտիվ տարածվում է ամբողջ աշխարհում, սակայն այն, ընդհանուր առմամբ, առողջության համար մեծ վտանգ չի ներկայացնում։

 

Աշխարհում COVID-19-ով վարակվածության դեպքերի կտրուկ աճ է արձանագրվել․ ԱՀԿ