Ադրբեջանի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի ցեղասպանություն․ Օկամպոն՝ Արցախում իրավիճակի մասին
12/08/2023 13:34

Ադրբեջանի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի ցեղասպանություն․ Օկամպոն՝ Արցախում իրավիճակի մասին

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Նա ընդգծել է, որ պարենի, նավթի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի ցեղասպանություն։

Նա իր գրառման մեջ նշել է Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ նրանց կոչ անելով օգնել Արցախի հայերին՝ իրենց ձայնն աշխարհին հասցնել։

Իսկ գրառման վերջում ավելացրել է՝ #StopArmenianGenocide2023։
 

Ադրբեջանի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի ցեղասպանություն․ Օկամպոն՝ Արցախում իրավիճակի մասին