Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը․  ՊՆ
12/08/2023 00:14

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը․ ՊՆ

Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: